Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին ոչ միայն զրկեց խորհրդարան մտնելու հնարավորությունից՝ ԿԸՀ-ի միջոցով գողանալով ԲՀԿ-ի ձայները, այլեւ մտադիր է Ծառուկյանին սնանկացնել։ Մեկ շաբաթից ավելի է՝ ՊԵԿ-ը համատարած ստուգումներ է իրականացնում Ծառուկյանի եւ նրա ընտանիքի հետ կապվող բոլոր օբյեկտներում։
«Հրապարակ» թերթը գրում է. Մի կողմից՝ հավանաբար փորձում են Ծառուկյանին քաղաքականապես չեզոքացնել, թույլ չտալ, որ հետընտրական ակտիվություն դրսեւորի, մյուս կողմից՝ Փաշինյանն իր սիրած գործով է զբաղվում՝ փորձում է խլել իր դեմ դուրս եկած անձի ունեցվածքը։ Նաեւ կապիտալի վերաբաշխում են իրականացնում երկրով մեկ:
Երեկ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հպարտությամբ հայտարարեց, որ անվավեր են ճանաչել Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատան` 2014 թվականին տրամադրված լիցենզիան: Օրեր առաջ էլ դատախազությունը գործընթաց է սկսել «Արարատցեմենտի» մասնավորեցման հետ կապված: Նման անթաքույց քաղաքական հետապնդումներ ընդդիմադիր ուժի հանդեպ, որն ընտրություններին է մասնակցել, ՀՀ քաղաքացիները չեն հիշում:

Բաց մի թողեք
Էնդի Բըրնհեմը կժառանգի Brexit-ի պատճառով բաժանված թագավորություն
Չեմ բացառում, որ ՍԴ-ն կայացնի դիմումը մասնակի բավարարելու որոշում. Գեւորգ Դանիելյան
Շատ ցավալի փոփոխություններ են տեղի ունեցել վերջին 8 տարվա ընթացքում