23/06/2026

EU – Armenia

Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է լրացում և փոփոխություն կատարել կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ։

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախագիծը բխում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում 2026-ի մայիսի 11-ի ՀՕ-201-Ն լրացումների իրագործումից, ինչպես նաև վարչապետի 2026-ին ընդունված որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ կետի կատարման անհրաժեշտությունից։

Նախկինում օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը արգելում էր տարկետումը ԲՏՃՄ առաջնահերթ մասնագիտություններով ուսման համար այն քաղաքացիներին, ովքեր տարկետում էին ստացել «Պատիվ ունեմ» ծրագրով։ Լրացմամբ այս սահմանափակումը չի տարածվում, եթե տարկետումը դադարեցվել է առողջական վիճակի պատճառով։

Դրա համար առաջարկվում է փոփոխել նաև կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 451-Ն որոշմամբ սահմանված կարգը՝ ամրագրելով նշված իրավունքը։ Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի ստեղծում։