24/06/2026

EU – Armenia

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը նվազել է 1 տրիլիոն դոլարից ցածր՝ հասնելով 957 մլրդ դոլարի։

Այս մասին հետևում է Bloomberg գործակալության հրապարակած «Միլիարդատերերի ինդեքսից» (Bloomberg Billionaires Index), որը հաշվարկվում է, մասնավորապես, ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա։

Վերջին փոփոխությունների ընթացքում գործարարի կարողությունը կրճատվել է 118 մլրդ-ով։

Հունիսի 12-ին Մասկը դարձել էր աշխարհում առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել էր 1 տրլն դոլարը՝ իր հիմնադրած SpaceX ընկերության բաժնետոմսերի առևտրի մեկնարկից հետո։

Հունիսի 22-ից SpaceX-ի բաժնետոմսերը նվազում էին երեք օր անընդմեջ՝ արհեստական բանականության ոլորտի նախագծերը ֆինանսավորելու համար ներդրումային մակարդակի պարտատոմսերի առաջին տեղաբաշխման մասին հայտարարությունից հետո։

Բացի այդ, հունիսի 16-ից Nasdaq բորսայում Tesla-ի բաժնետոմսերը էժանացել են 4,14%-ով, իսկ SpaceX-ինը՝ 17,13%-ով, վկայում են առևտրի տվյալները։