24/06/2026

EU – Armenia

Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից

ՀԱՊԿ-ի ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի հետագա անդամակցության հարցը։ Այս մասին ասել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ, կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շարունակման հարցը կլինի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում և քննարկման առարկա կդառնա», – ասել է նա` ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում։
ԱՄՆ–ի և ԵՄ–ի` Հայաստանի հետ կապված ծրագրերը, Վասիլևի խոսքով, սպառնում են սրել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Նա հավելել է` որ ՀԱՊԿ-ն այդ իրավիճակը վերահսկողության տակ է պահում։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Երևանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ երկու տարի անդամակցության վճարները չվճարելու պատճառով։