Հունիսի 18-ին Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքով հայտարարվել էր, որ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղը զբաղեցնելու համար մրցույթ է տեղի ունենալու հունիսի 23-ին, ժամը 12:00-ին, իսկ գլխավոր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը՝ նույն օրը ժամը 13:00-ին է։
Մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել նաեւ «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը, եւ բախվել խայտառակ իրողության հետ:
Հրապարակ թերթը գրել է․ Մեզ հետ զրույցում Անուշ Պողոսյան ասաց, որ մրցույթ են հայտարարել՝ առանց նշելու մրցույթի անցկացման վայրը և ընթացակարգային մանրամասները. «Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կայքի հղումով պետք է մտնեիր, գրանցվեիր եւ ներբեռնիր այն փաստաթղթերը, որ իրենք ուզել են: Փաստաթղթերը ներբեռնելուց հետո, մոտ 2 շաբաթ ոչ մի հետադարձ կապ չկար, անգամ շնորհակալություն՝ Ձեր նամակը ստացել ենք:
Դրանից հետո էլեկտրոնային նամակ եմ ստանում Անի Հարությունյան անունից, որտեղ ասվում էր, որ այսինչ փաստաթղթերը ուղարկեք իմ մեյլին: Ճիշտ ասած, իմ համար շատ անհասկանալի էր, քանի որ անձնական տվյալներ էին ուզում, օրինակ՝ հարկայինից տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ, չգիտես ինչու, ներկա աշխատանքի վայրից տեղեկանք:
Ըստ կանոնադրության՝ հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածու չի կարող լինել, ով ունի դատվածություն, որը մարված չի: Իսկ չգիտես ինչու, այդ տեղեկանքը չուզեցին, կիսատ-պռատ փաստաթղթեր ուզեցին: Ինչ ուզել են, ուղարկել եմ, դրանից հետո բացարձակ հետադարձ կապ չկար: Այնուհետեւ, պատահական տեսնում եմ հունիսի 18-ի հայտարարություն, ըստ որի, մրցույթը պետք է կայանա ամսի 23-ին: Իմ եւ մյուս այլ թեկնածուների կողմից բազմաթիվ փորձերը՝ կապ հաստատելու եւ հասկանալու համար՝ ինչ է ներկայացնում իրենից այդ մրցույթը՝ բանավոր է, գրավոր է, եւ որտեղ է կայանալու, ոչ մի պատասխան: Մրցույթն ավարտվելուց 1 ժամ հետո, նամակ եմ ստանում, որ Ձեր փաստաթղթերը չեն համապատասխանում եւ Դուք չեք անցել փաստաթղթերի մրցութային փուլը: Չեն գրել, թե որ կետով չեմ անցել:
Գիտեմ մարդիկ կային, որոնք բոլոր կետերով համապատասխանում էին։ Այսինքն՝ բոյը չէր համախատասխանում, քաշը, աչքերի գույնը, ի՞նչը չէր համապատասխանում, որպեսզի գնան եւ մասնակցեն մրցույթին: Զավեշտն այն է, որ այդ նամակը ուղարկել են ոչ թե փաստաթղթերը ընդունելուց հետո, այլ մրցույթը ավարտվելուց հետո, իսկ մեզ անգամ հնարավորություն չի եղել իմանալ, որտեղ է անցկացվում մրցույթը, որ գնանք մասնակցենք: Ստացվում է, որ ձեւական հայտարարություն են տվել, եւ նրանց պլանները խառնել ենք՝ ես կամ իմ նման մի քանի մարդիկ, որոնք միամտաբար մտածել են, պետք է լինի արդար մրցակցություն, եւ այդ շատ կարեւոր հասարակական հիմունքով հաստիքին լինեն մարդիկ, որոնք գոնե իրենց փորձով կաջակցեն ապահովագրության զարգացմանը, գոնե այս քաոսը ինչ որ ձեւով կփորձեինք կարգավորել»:

Բաց մի թողեք
Կամքի ուժ ունեցար՝ ամեն ինչ կեղնի, բայց միշտ բդի մարդ մնաս․ գյումրեցի պարածանրամարտի աշխարհի չեմպիոն Ռաֆայել․ Լուսանկարներ
«Ոչ մի առնչություն»․ նոր մանրամասներ՝ Արգամ Աբրահամյանի սկանդալային ձերբակալումից
Արձագանքի երկու տեսակ