Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Ժամը 16.20-ին մայրաքաղաքի Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում քրեական ոստիկանները ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին այս տարվա ապրիլի 29-ից առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող 28-ամյա երիտասարդին։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին լիցքավորված մարտական ատրճանակ և գաղտնի փականով դանակ։
Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։

Բաց մի թողեք
Արտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը․ նա ձերբակալվել է
Ինչում են մեղադրում Հովիկ Աբրահամյանի որդուն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել