ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ՀԷՑ-ի բաշխման ցանցում ընթացիկ տարվա մարտ, ապրիլ և մայիս ամիսներին վթարային հոսանքազրկումների միջին տևողությունը կազմում է 57,7 րոպե/բաժանորդ, իսկ 2025թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 78,9 րոպե/բաժանորդ։
«Ըստ այդմ՝ ժամանակավոր կառավարման վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով։
Անխոս, դա ՀԷՑ-ի հազարավոր աշխատակիցների համառ աշխատանքի, անխոնջ նվիրումի և բարձր հանձնառության արդյունք է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր աշխատակիցներին և առաջին հերթին էներգետիկ-տեխնիկական և ինժեներական ստորաբաժանումների մասնագետներին»,- գրել է Պետրոսյանը:

Բաց մի թողեք
ԵՄ հանձնաժողովը հետաձգում է գնումների բարեփոխումը մինչև ամառվա ավարտը
Եվրոպական տեխնոլոգիական ընկերությունների գործադիր տնօրենները ցանկանում են ուղիղ կապ ԵՄ քաղաքականության մշակման համար
Սեւաստոպոլը մնացել է առանց էլեկտրաէներգիայի Ուկրաինայի զինված ուժերի հարվածից հետո