Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Ժամը 16.20-ին մայրաքաղաքի Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում քրեական ոստիկանները ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին այս տարվա ապրիլի 29-ից առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող 28-ամյա երիտասարդին։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին լիցքավորված մարտական ատրճանակ և գաղտնի փականով դանակ։
Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։


Բաց մի թողեք
Զինծառայող Տ.Ս․-ի կյանքից հեռանալու դեպքով 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել
Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել
Հողատարածքի սխալ չափագրման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից