Նախընտրական փուլում Եկեղեցու դեմ արշավի ժամանակավոր դադարը պայմանավորված էր հարցումներով, որ այդ արշավը վնասում է ՔՊ-ին։ Բայց որ Փաշինյանը չի հրաժարվել կաթողիկոսին հանելու մտասեւեռումից, ակնհայտ էր բոլորին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վեհափառին մոտ շրջապատից մեզ պատմեցին, որ Փաշինյանի պյուռոսյան հաղթանակի մասին իմանալուց հետո Գարեգին Բ-ն մերձավորներին ասել է, որ գիտի՝ շուտով իր հետեւից գալու են, բայց եթե անգամ փորձեն իրեն մորթել, միեւնույն է՝ ինքնակամ հրաժարական չի տա, պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել։
Նաեւ վստահություն է հայտնել, որ Փաշինյանը չի կարող իր փոխարեն ֆեյք կաթողիկոս կարգել, քանի որ համայնքը չի հանդուրժի տիրադավի։

Բաց մի թողեք
Կամքի ուժ ունեցար՝ ամեն ինչ կեղնի, բայց միշտ բդի մարդ մնաս․ գյումրեցի պարածանրամարտի աշխարհի չեմպիոն Ռաֆայել․ Լուսանկարներ
«Ոչ մի առնչություն»․ նոր մանրամասներ՝ Արգամ Աբրահամյանի սկանդալային ձերբակալումից
Արձագանքի երկու տեսակ