Այսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 11։15-ի սահմաններում Սևան քաղաքի Շահումյան փողոցում, թիվ 18 հասցեի դիմաց, 45-ամյա Արկադի Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 79-ամյա Արմիկ Գ․-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Ավտովթար և ողբերգական վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին. 22-ամյա աղջիկը տեղում մահացել է, կա տուժած. Լուսանկար
«Մերգելյանի» անվան ինստիտուտից տրավմաներով քաղաքացի է հոսպիտալացվել
Հարցման համաձայն՝ եվրոպացիների գրեթե մեկ երրորդը սպասում է, որ իրենց կենսամակարդակը կնվազի