Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։
Օրենսդրական փոփոխություններով` ԱԺ ընտրությունների և հանրաքվեների ժամանակ քվեարկելու հնարավորություն կունենան միայն ՀՀ այն քաղաքացիները, որոնք վերջին երկու տարվա ընթացքում ավելի քան մեկ տարին (730 օրից 366 օրը) ապրել են Հայաստանում։ Ընդ որում` ընտրությանը մասնակցելու իրավունք ստանալու համար ՀՀ քաղաքացին պետք է երկիր ժամանի ընտրություններից 48 օր առաջ (կամ արտահերթ ընտրություններից 28 օր առաջ)։
Փոփոխություններ կատարելու մասին նախագծի հեղինակներն են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը:
Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

Բաց մի թողեք
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում. Լուսանկար
Կառավարությունը հաստատել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP համաձայնագրի վավերացման նախագիծը
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք. Տեսանյութ, Լուսանկարներ