ՄԱԿ-ը ունի ֆինանսական միջոցներ, որոնք կբավականացնեն մինչեւ օգոստոս ամսվա վերջը։
Հարկ է, որ անդամ երկրները կատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները կանոնավոր բյուջեն լցնելու համար։ Այլապես, սեպտեմբերից գլոբալ այդ կառույցում կարող է սկսվել ֆինանսական ծանր վիճակ։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի օգնական Չանդրու Ռամանաթանը, ով նաեւ իրականացնում է կառույցի ֆինանսական վերահսկիչի պարտականությունները։
Պաշտոնյան ասել է, որ նույնիսկ այն դեպքում, եթե որոշակի վճարումներ կատարվեն, այնուհանդերձ՝ տարին կփակեն զրոյական վիճակում։ Ֆինանսական խնդիրը ՄԱԿ-ում սկսվել էր այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հրաժարվել էր մուծումներ կատարել կանոնավոր բյուջեում, ինչպես նաեւ՝ կրճատել էր կամավոր ֆինանսական հատկացումները վերջինիս ենթակայության ներքո գործող կառույցներին։

Բաց մի թողեք
Բրազիլիայի բացասական արձագանքը խնդիրներ է առաջացնում ԵՄ պողպատի հետ կնքված համաձայնագրերի համար
Թուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտուն
Լեհաստանի վարչապետը կոչ է արել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինային նոր ֆինանսական խոստումներ չտալ