Հուլիսի 9-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07։42-ին), ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40․46⁰ և արևելյան երկայնության 44․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Ագարակ, Բյուրական, Կարբի, Ափնագյուղ և Արագած գյուղերում 2 բալ ուժգնությամբ:

Բաց մի թողեք
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Մեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյանը՝ թեկնածուների զանգվածային ինքնաբացարկների մասին
Ադրբեջանի տարածքն օգտագործվե՞լ է Իրանի դեմ հարձակման համար, թե՞ ոչ