10/07/2026

EU – Armenia

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ԵԱՀԿ-ն կորցնում է հեղինակությունը վրացական հասարակության աչքում՝ իր ընդունած հռչակագրի պատճառով, որը քննադատում է Վրաստանը։

Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Իհարկե, նման փաստաթղթերի պատճառով, ցավոք, վրացական հասարակության վստահությունը ոչ միայն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, այլև ամբողջ ԵԱՀԿ-ի նկատմամբ թուլանում է, ինչը մեծ ցավ է։ Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը իջել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի մակարդակին։ Սա շատ ողբերգական երևույթ է։ Իհարկե, մենք համապատասխան եզրակացություններ կանենք դրանից»,- ասել է Կոբախիձեն։

ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունել է Վրաստանի վերաբերյալ հռչակագիր։

Փաստաթղթում ներառված էր ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի պատրաստած բանաձևը, որտեղ ի թիվս այլ բաների՝ նշվում է, որ Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները և 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները խնդրահարույց էին և չէին արտացոլում ժողովրդի կամքը։

Ավելին՝ փաստաթուղթը կրկին քննադատում է Վրաստանը՝ ենթադրյալ ժողովրդավարական խնդիրների և հավաքների ազատության սահմանափակումների համար։ Վրացական պատվիրակությունը քվեարկությունից առաջ բողոքի նշանով դուրս է եկել նիստերի դահլիճից։