Իսրայելը ԱՄՆ վարչակազմին տրամադրել է հետախուզական տվյալներ, որոնք վկայում են, որ Իրանը կարող է մահափորձ ծրագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։
Այս մասին գրում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով հարցին ծանոթ աղբյուրներին։
Հրապարակման համաձայն, Իսրայելը ԱՄՆ իշխանություններին տեղեկատվություն է տրամադրել Թեհրանի ենթադրյալ ծրագրերի մասին։ Սակայն, չեն նշվել այդ տեղեկատվության փոխանցման ժամկետները և ուղիները։
Չորեքշաբթի օրը Անկարայում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրեն համարում է Իրանի հիմնական թիրախներից մեկը։
WSJ-ի տվյալներով՝ Իրանը մի քանի տարի շարունակ բացահայտ հայտարարել է Թրամփին հակահարված տալու մտադրության մասին՝ ի պատասխան 2020 թվականին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության։
Թերթը նաև նշում է, որ վերջին շաբաթներին Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև խորացել են տարաձայնությունները Իրանի նկատմամբ իրենց ապագա ռազմավարության շուրջ։ Մինչ Նեթանյահուն պաշտպանում է ռազմական արշավի շարունակությունը, Թրամփը ձգտում է կանխել հակամարտության հետագա սրումը։
Սակայն, Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ հինգշաբթի օրը երկու առաջնորդները համաձայնել են շարունակել իրենց գործողությունների համակարգումը։

Բաց մի թողեք
Տիկտոկերին սպանել են ուղիղ հեռարձակման ժամանակ. Լուսանկար
Թրամփը նորից փորձում է սահմանափակել ծննդյան իրավունքի քաղաքացիությունն ԱՄՆ-ում
Ինչպես է իրականացվում ավիացիոն միջուկային հարվածը