Ուկրաինայի կողմից գիշերային հարձակումներից հետո Ռուսաստանի հարավում հրդեհներ են բռնկվել մի քանի ձեռնարկություններում և նավթավերամշակման գործարաններում։
Հրդեհ է բռնկվել Տագանրոգի «Կուրգաննեֆտեպրոդուկտ» նավահանգստային տերմինալում։ Տերմինալի հիմնական գործառույթը նավթամթերքի բեռնաթափումն ու բեռնումն է ծովային նավերի վրա։
Կրասնոդարի երկրամասի Սևերսկի շրջանում Իլսկի նավթավերամշակման գործարանի տարածքում նույնպես հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի անկումից հետո։
Ազովում հարձակման է ենթարկվել Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության մաս կազմող Ազովի օպտիկամեխանիկական գործարանը։

Բաց մի թողեք
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
Իրանը մահափո՞րձ է ծրագրում Թրամփի դեմ․ գաղտնի տվյալներ
Զանգել է Թրամփին և բողոքել Էրդողանից