Այսօր՝ հուլիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 03։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած «ROX» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել են հետիոտնի մահը։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ալեքսան Եղիազարյանը և Սևակ Գալստյանը։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Խոշոր վթար «Արմենիա» ՀԸ-ի դիմաց, երեխայի են դուրս հանել գլխիվայր շրջված մեքենայից. Տեսանյութ
Քո պատմությունը պետք է լսվի․ Աննա Հակոբյանը շարունակում է հանրայնացնել կանանց նկատմամբ բռնության դեպքերը. Տեսանյութ
Երևանում «Nissan» մակնիշի ավտոմեքենա է այրվել. Լուսանկար