Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Մաշինյանի հետ Արմավիրի բանտում Արմենին այցելեցինք 2022թ. հուլիսի 12-ի գիշերը։ Քննարկում էինք առաջիկա նիստի հարցերն ու ընթացքում աչքի ծայրով հետևում էինք ժամացույցի սլաքներին։ Սպասում էինք կեսգիշերվան։ Անակնկալ ունեինք։
Երբ ժամը լրացավ, պայուսակից հանեցինք ու սեղանին դրեցինք մի խուրձ նամակներ։ Արմենի ծննդյան օրվա շնորհավորանքներն էին հարազատներից։ Չգիտեմ ինչ էին գրել, բայց հաստատ մեգավատով ջերմություն էին փոխանցել։ Հուզմունքով, ժպիտով ու քթի տակ նամակագիրներին պատասխանելով՝ ընթերցեց ու վերընթերցեց բոլոր նամակները։ Հետո էլ մի քանի կարճ մաղթանք մե՛նք ասեցինք։ Մաղթեցինք, որ շու՛տ դուրս գա բանտից ու էլ հետ չվերադառնա։
Մեզ հրաժեշտ տալիս՝ իր անկրկնելի զրնգուն ձայնով ասեց՝ «Բռատ ջան, դեհ՝ մինչ ուրբաթ։ Գիտես չէ՞ – ի՜նչ անհամբերությամբ եմ սպասում դատին»։
Ուրբաթ օրը հուլիսի 15-ն էր։ Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին…
Արմենը գնաց ժպիտով ու արժանապատվությամբ։ Ցերեկը լապտերով ման գաս՝ չե՛ս գտնի ո՛չ տենց ժպիտ, ո՛չ էլ տենց արժանապատվություն։


Բաց մի թողեք
Այս չոր փաստերը համադրեք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետ
Գոյություն ունեն նաև բարոյական «կարմիր գծեր»․ ինչ է ասել Փաշինյանը 2018 թվականին
Այստեղ մենք ունենք լրջագույն անելիք. Նույնիսկ մտերիմ շփման մեջ նկատելի է ագրեսիան