Հուլիսի 10-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 18:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Նարինե Ք․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Նաիրյան փողոցում՝ «Զիմ» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնի՝ 5-ամյա մի տղայի։
Երեխայի ոտքերն են կոտրվել։ Ըստ ստացված տեղեկությունների՝ տղան վազել է դեպի մեքենան, երբ վարորդը հետընթաց է կատարել կայանատեղիից, և երեխան հետևի տեսադաշտի հայելիներով չի երևացել։
Նշենք նաև, որ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։


Բաց մի թողեք
Երևանում բախվել են մեքենաներ․ դրանցից մեկը կոտրել է լուսակիրը, ցուցանակն ու վնասել շինությունը. կան տուժածներ. Լուսանկար
Արտակարգ դեպք՝ Երևանում․ Սիլիկյան թաղամասում երկու մեքենաների վթարի հետևանքով կոտրվել են մի քանի շիրմաքարեր․ Լուսանկար
Արտակարգ դեպք՝ Երևանում․ պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover»-ում, որն այնուհետև բռնվել է, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից, կա վիրավոր. Լուսանկար