Հուլիսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 02։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը Երևանի բնակիչ, 90-ամյա Գառնիկ Ավագյանն է, ով նշված կենտրոն է տեղափոխվել այս տարվա հուլիսի 5-ին՝ Թաիրով փողոցում գտնվող իր տնից։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Բաց մի թողեք
Սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ․ Հայաստանում 3639 վաղաժամ մահ՝ 2025-ին
ԵՄ առողջապահական ծրագրերը սառեցված են, քանի որ մայրաքաղաքները վիճում են բյուջեի շուրջ
«Մի քանի բուժառուի մոտ հայտնաբերվել է ստաֆիլակոկ»․ Նոր մանրամասներ՝ Լոռիում հարսանիքից հետո հիվանդանոցում հայտնված անձանց առողջական վիճակի մասին