Երեկ՝ հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 14։20-ի սահմաններում Մարմարաշեն գյուղում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Էմանուել Ա․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 75-ամյա Ասլան Հ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ասլան Հ․-ն և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ուղևորը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և մահացածի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Էմանուել Ա․-ն ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում որպես պայմանագրային զինծառայող։


Բաց մի թողեք
Մահվան ելքով պատահար՝ ԶՊՄԿ-ում․ դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են
Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է. Լուսանկար
Երևանում շենքի բնակարանի պատշգամբի փլուզման հետևանքով երկու քաղաքացի ընկել է 4-րդ հարկ․ մանրամասներ․ Լուսանկար