Հուլիսի 14-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնավորապես՝ 16 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի,
11 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի,
1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,
3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,
2 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար։
Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իրականացնել հսկողական միջոցառումներ:


Բաց մի թողեք
ԱՄՆ-ի համար Իրանի դեմ պատերազմի արժեքը կարող է ավելի քան 3 անգամ ավելի բարձր լինել
ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից. Լուսանկար
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում