«Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու, ուժի Գավառի գրասենյակի պատասխանատու Սասուն Բադոյանը ազատ է արձակվել։
Նրա դուստր` փաստաբան Մերի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու կից գրել է, «Գնում ենք տուն: Որոշումը բեկանված է` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով»:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ ձայնագրություն էր հրապարակել, և այդ ձայնագրության հիմքով Սասուն Բադոյանին կալանավորել էին։ Բադոյանը մեղադրվում էր ընտրակաշառքի գործով։
Հիշեցնենք, որ Սասուն Բադոյանը հերոս Կարեն Բադոյանի հայրն է։


Բաց մի թողեք
Երրորդ դատավորից հետո՝ Վեհափառի գործով դատախազն է հեռանում համակարգից
Հպարտ եմ, որ իմ ներդրումն եմ ունենալու Ֆրանսիայի և Հայաստանի սիրո պատմության մեջ․ Ֆրանսիայի նորանշանակ դեպան. Լուսանկար
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին»․ Արմեն Գրիգորյանի գրքի մակագրության համար հերթ է գոյացել ու խստացված հսկողություն սահմանվել Գրքի տոնին