Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Ա.Կարաքեհյանի նախագահությամբ բավարարել է Կարեն Ջալավյանի (Քյոխ) հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի՝ պարտավորեցնելով վերջինիս իր ֆեյսբուքյան էջերով հրապարակել հերքում՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5-ին ֆեյսբուք սոցիալական կայքի էջերումս հրապարակած այն արտահայտությունները, թե Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, Եղնիկներում ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև Քյոխը մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին, չեն համապատասխանում իրականությանը»:
Դատարանը նաև պարտավորեցրել է Ռոման Բաղդասարյանին որպես բարոյական վնասի փոխհատուցում Կարեն Ջալավյանին վճարել 100.000 ՀՀ դրամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/fd4becbf4a3a7357afa6aa723553b734
© 2008 – 2026 «Հրապարակ օրաթերթ»

Բաց մի թողեք
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ. Տեսանյութ
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն․ Լուսանկար