Ծառուկյանի ձեռնաշղթաները փոքր էին, նա ձեռքով ողջունեց իր աջակիցներին.
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է ՀՀ քննչական կոմիտե։
Ծառուկյանը հարցաքննվելու է։ Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
Ավելի ուշ՝ առանձնատան խուզարկության ավարտից հետո, Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել էր Քննչական կոմիտե։
Հուլիսի 7-ին Ծառուկյանը կալանավորվել է երկու ամսով։ Կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, թե ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը։ Նրա հետ միաժամանակ ձերբակալվել է ևս մեկ անձ։

Բաց մի թողեք
Եթե հանրաքվե, ապա՝ անկախության
Արտաքին և ներքին ներդրողներ՝ խելոք աշխատեք, եթե ուզենք՝ կխլենք
Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. Լուսանկարներ