30/07/2026

EU – Armenia

ԱՄՆ-ն Քուվեյթից հարձակվել է Իրանում բնակելի շենքի վրա, մահացել են ընտանիքի անդամներ. Լուսանկար

Ամերիկայի Միացյալ Նահանգները երեկ հարձակվել է Իրանի Քեշմ կղզում բնակելի շենքի վրա։ Հրթիռը հարվածել է բնակելի թաղամասին։ Հարձակման հետևանքով մահացել են ընտանիքի հայրը, մայրը և 2 տարեկան երեխան։

Հարձակման թիրախ է դարձել նաև Ֆարս նահանգի Ֆարաշբանդ քաղաքում դատարկ մարզադահլիճը։

Ամերիկյան հրթիռային համակարգերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքին Քուվեյթի տարածքից, գրել են ԶԼՄ-ները։

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (Հուսիթներ) հերքել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցում նավերի վրա հարձակվելու մասին լուրերը։

Շարժումը հայտարարել է, որ Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցումը մնում է ազատ և անվտանգ բոլոր միջազգային նավերի համար, սակայն Սաուդյան Արաբիայի հետ կապեր ունեցող նավերի մուտքը կմնա արգելված։

Blog Image