30/07/2026

EU – Armenia

10 տարվա դադարից հետո՝ վերադարձ. Լուսանկար

Գերմանական Mercedes-Benz ընկերությունը մտադիր է կրկին ներկայացնել G-Class ամենագնացի բաց տանիքով տարբերակը։ Այդ մասին հայտնում է Autocar-ը՝ նշելով, որ մոդելը գրեթե տասը տարվա դադարից հետո արդեն նկատվել է ճանապարհային փորձարկումների ընթացքում։

Փորձարկումների ժամանակ արված լուսանկարներից երևում է, որ ավտոմեքենան համալրված է բացվող փափուկ կտորե տանիքով։ Ծալված վիճակում այն տեղավորվում է այն հատվածում, որտեղ սովորական G-Class-ի դեպքում գտնվում է բեռնախցիկը։

Նոր կաբրիոլետի տեխնիկական մանրամասները դեռևս չեն հրապարակվել։ Սակայն նախատիպի կողային արտանետման խողովակները հուշում են, որ փորձարկվող տարբերակը կարող է պատկանել AMG շարքին։ Ներկայիս Mercedes-AMG G63-ը համալրված է 4.0 լիտրանոց երկտուրբո V8 բենզինային շարժիչով, որն արտադրում է 577 ձիաուժ։

Ընկերությունը դեռ չի հայտնել մոդելի պաշտոնական շնորհանդեսի օրը, սակայն այն փաստը, որ մեքենան արդեն անցնում է ճանապարհային փորձարկումներ և հիմնված է G-Class-ի ներկայիս սերնդի վրա, վկայում է, որ դրա պրեմիերան կարող է կայանալ առաջիկա ամիսներին։

Ակնկալվում է, որ բաց տանիքով G-Class-ը կլինի զգալիորեն ավելի թանկ, քան ստանդարտ տարբերակները, որոնց մեկնարկային արժեքը կազմում է շուրջ 175 հազար դոլար։

Հիշեցնենք, որ G-Class-ի կաբրիոլետ տարբերակներն արտադրվում էին դեռևս մոդելի ստեղծման առաջին տարիներից։ Առաջին երկդռնանի, կարճ անիվային բազայով տարբերակը ներկայացվել էր 1979 թվականին և մնացել արտադրության մեջ մինչև 2013 թվականը։

10 տարվա դադարից հետո՝ վերադարձ