30/07/2026

EU – Armenia

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ Վերաքննիչ դատարանը ևս մերժեց դատախազության բողոքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, մերժել էր Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Առուշ Առուշանյանը մեկ դրվագով արդարացվել էր, իսկ մյուսով՝ դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման։

Հաշվի առնելով կալանքի տակ անցկացրած ժամանակը՝ վերջնական պատիժ էր սահմանվել 6 ամիս ազատազրկումը, որը պայմանականորեն չէր կիրառվել։ Բացի այդ, նա զրկվել էր 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։