30/07/2026

EU – Armenia

Եթե ժողովրդի ըտրությունը յուրացրած մեկը չի ճանաչում Վեհափառին, ուրեմն նա գոյություն չունի՞

Շատ տարօրինակ տրամաբանություն է։

Եթե ժողովրդի ըտրությունը յուրացրած մեկը չի ճանաչում Վեհափառին, ուրեմն նա գոյություն չունի՞։

Իսկ եթե վաղը չճանաչի Սահմանադրությունը, դատարանները, Ազգային ժողովը կամ պետությունը, դրանք է՞լ կդադարեն գոյություն ունենալ։
Ստացվում է՝ իրականության չափանիշը ոչ թե օրենքն է, ոչ թե փաստը, ոչ թե ինստիտուտները, այլ մեկ մարդու «ճանաչելը»։

Նրա այսպիսի մտածողությունը ազդակ է բոլորիս։ Դատապարտված փորձ է՝ ստեղծել կեղծ աշխարհ, որտեղ ամեն ինչ սկսվում և ավարտվում է մեկ մարդու ընկալումներով։

Բարեբախտաբար իրականությունը կախված չէ նրանից, թե ով ինչ է «ճանաչում»։ Հակառակ դեպքում ստիպված կլինեինք ամեն առավոտ ճշտել՝ այսօր նա Հայաստանն ընդհանրապես ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ։

Գրել է Արթուր Դանիելյանը