30/07/2026

EU – Armenia

ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ. Լուսանկար

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն ԱԱ-2026-ի խաղերի արդյունքներով վարույթ է սկսել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ։

Այս մասին հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Արգենտինական կողմը կասկածվում է ՖԻՖԱ-ի կարգապահական օրենսգրքի մի քանի հոդվածների խախտման մեջ, ներառյալ՝ մարզական միջոցառումը սպորտի հետ կապ չունեցող նպատակներով օգտագործելը (խոսքը Ֆոլկլենդյան կամ Մալվինյան կղզիներին վերաբերող պաստառի ցուցադրման մասին է)։

Բացի այդ, ՖԻՖԱ-ն առանձին կարգապահական գործեր է հարուցել աշխարհի առաջնության եզրափակիչի արդյունքներով։ Հարձակման մասին հոդվածի խախտման կասկածանքով հետաքննություն է սկսվել Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Նաուել Մոլինայի և Լեանդրո Պարեդեսի, ինչպես նաև թիմի գլխավոր մարզչի օգնական Ռոբերտո Այալայի նկատմամբ։ Մոլինային մեղսագրվում է երկու դրվագ, որոնցից մեկը որակվում է որպես հարձակման փորձ, իսկ Պարեդեսին՝ երեք առանձին դրվագ։

ՖԻՖԱ-ն ընդգծել է, որ գործով անցնող բոլոր անձինք հնարավորություն են ստացել ներկայացնել իրենց բացատրությունները։ Գործերով վերջնական որոշումները կկայացվեն ավելի ուշ՝ նյութերի քննարկման և ուսումնասիրության ավարտից հետո։

Blog Image