«Ռուսական երկաթուղիներ» (ՌԺԴ) ընկերությունը հետևողականորեն և ամբողջ ծավալով կատարում է Հայաստանի հետ կնքված երկաթուղային կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները։
Այդ մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն և խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը։
«Կոնցեսիայի շնորհիվ Հայաստանը ստացել է ժամանակակից երկաթուղային համակարգ, իսկ հանրապետության բյուջեն ազատվել է դրա վերականգնման և պահպանման ծախսերից։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից երբևէ շահաբաժիններ չեն վճարվել, և ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը»,- ասել է Բելոզյորովը՝ նշելով, որ ՌԺԴ-ն մտադիր է շարունակել պահպանել Հայաստանի հետ երկաթուղային կոնցեսիայի պայմանները, իսկ պայմանների փոփոխության կամ կոնցեսիայի դադարեցման դեպքում ընկերությունն իրավունք ունի ակնկալել կատարված ներդրումների վերադարձը։
Բելոզյորովի խոսքով՝ «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանի խոշորագույն և ամենանշանակալի գործատուներից մեկն է։

Բաց մի թողեք
ԿԲ-ն ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել մատակարարվող բնական գազի գինը․ Գալստյան
Զախարովան Երևանի պահվածքը համեմատել է ամուսնալուծության եզրին ամուսնու պահվածքի հետ
Խորվաթիան խոչընդոտում է Չեռնոգորիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը