Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի առաջիկա հարսանեկան արարողությունը կարող է հավաքել համաշխարհային սպորտի և շոու բիզնեսի բազմաթիվ հայտնի դեմքերի։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ միջոցառմանը հրավիրվածների թվում են UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոններ Խաբիբ Նուրմագոմեդովն ու Քոնոր Մակգրեգորը։ Հարսանիքը նախատեսվում է անցկացնել արդեն հաջորդ շաբաթ, իսկ հյուրերի ցանկում ընդգրկված են ֆուտբոլային աշխարհի աստղեր, դերասաններ, երաժիշտներ և համացանցային հայտնի դեմքեր։
Արարողությանը, ըստ հրապարակումների, կմասնակցեն նաև Ռիո Ֆերդինանդը, Վինիսիուս Ժունիորը, Կիլիան Մբապեն, Ռոդրիգոն, դերասաններ Վին Դիզելն ու Էսթեր Էքսպոսիտոն, երգիչներ Ռիհաննան, Ջենիֆեր Լոպեսը, Դրեյքն ու Թրևիս Սքոթը, ինչպես նաև հեռուստահաղորդավար Պիրս Մորգանն ու հայտնի բլոգեր IShowSpeed-ը։
41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն և 32-ամյա Ջորջինա Ռոդրիգեսը հարաբերությունների մեջ են 2016 թվականից։ Ֆուտբոլիստը սիրելիին ամուսնության առաջարկություն է արել 2025 թվականի օգոստոսին։ Ավելի վաղ Ռոնալդուն նշել էր, որ հարսանիքը նախատեսում են անցկացնել աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո՝ նախքան Սաուդյան Արաբիայի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկը։
Զույգն ունի երկու դուստր՝ Ալանա Մարտինան և Բելլա Էսմերալդան։ Բացի այդ, նրանք միասին մեծացնում են նաև Ռոնալդուի մյուս երեք երեխաներին՝ Կրիշտիանու-կրտսերին և երկվորյակներ Մատեոյին ու Եվային։


Բաց մի թողեք
Սպասվում են անձրևներ
Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Աներձագ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստանում խաղադրույքներ կատարելը պետք է արգելվի․ Առաքելյան