Այսօր քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը:
Ակնալճի վարչական ղեկավարի գրասենյակից մեզ հայտնեցին, որ գյուղացիները լոլիկի մթերման վերաբերյալ պայմանագրեր չունեն գործարանների հետ։ Մինչդեռ բերքն արդեն հասունացել է, և մարդիկ ցանկանում են սկսել բերքահավաքը, սակայն չգիտեն, թե որտեղ կարող են հանձնել իրենց արտադրանքը։
Գյուղացիները պահանջում են հստակ լուծումներ և պետական աջակցություն՝ նշելով, որ առանց մթերման կազմակերպման իրենց ամբողջ տարվա աշխատանքը կարող է վտանգվել։
«Տեղում է եղել նաև մարզպետի տեղակալը, ով հանդիպել է քաղաքացիներին, լսել նրանց խնդիրներն ու քննարկել հնարավոր լուծումները։ Թե ինչ արդյունք կտան քննարկումները և ինչ քայլեր կձեռնարկվեն գյուղացիներին աջակցելու համար, պարզ կդառնա առաջիկայում»,- ասացին Ակնալճի վարչական ղեկավարի գրասենյակից։
Բանն այն է, որ գործարանները նրանց հետ պայմանագրեր չեն կնքել, սակայն լոլիկի բերքը հասունացել է և գյուղացին կանգնած է մթերման խնդրի առաջ։
ՆԳՆ սոտիկանությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ ճանապարհն արդեն բաց է. «Հուլիսի 31-ին ժամը 8․25-ից Արմավիրի մարզի Ակնալիճ բնակավայրի բնակիչները որպես բողոքի ակցիա փակել են Արմավիր-Երևան ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրի հատվածը։ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզի տարբեր ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքների և ՏԻՄ ղեկավար կազմի հետ հանդիպման արդյունքում ժամը 9-ից երթևեկությունը վերականգնվել է»։

Բաց մի թողեք
Գյումրի այցելած Խուդաթյանի հետ քաղաքապետի պաշտոնակատարը չի հանդիպել. Լուսանկար
Պապիկյանն ազատել է իր երեք խորհրդականներին` կադրային ջարդ է սկսել
Համացանցում տարածվում են Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր