ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ խաղաղության բանակցություններին, եթե Թեհրանը համաձայնի հրադադարի, հաղորդել է «The New York Post»-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
«Սա ցանկացած բանակցությունների հիմքն է. դրանք սկսվում են հրադադարից, և այն [հրադադարը] պետք է սկսվի Իրանից», – ասել է NYP-ի աղբյուրը։
Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին բաց են հակամարտության դիվանագիտական լուծման համար, սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) «դուրս է գալիս վերահսկողությունից» և շարունակում է հարձակումներ իրականացնել։
«Իրանի ղեկավարությունը պետք է կարգի բերի իր տունը։ <…> Նախագահ [Թրամփը] հստակեցրել է, որ ցանկանում է, որ գործարքը կնքվի որքան հնարավոր է շուտ։ Սակայն եթե իրանցիները շարունակեն հարձակվել Պարսից ծոցում ամերիկյան նավերի, բազաների և դաշնակիցների վրա, դրա համար գին են վճարելու», – եզրափակել է ամերիկացի պաշտոնյան։


Բաց մի թողեք
Ֆրանսիան կարող է հայտնվել տնտեսական ճգնաժամի մեջ․ նախարար. Լուսանկար
Եգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա
Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում