31/07/2026

EU – Armenia

Հատուկ անձնագիր՝ Թրամփի պատկերով․ ի՞նչ են որոշել ԱՄՆ-ում. Լուսանկար

ԱՄՆ Պետդեպը սկսել է սահմանափակ քանակությամբ հոբելյանական Patriot Passport («Հայրենասիրական անձնագիր») անձնագրեր թողարկել՝ նշելու երկրի անկախության 250-ամյակը:

Ըստ Kursiv հրատարակության՝ առաջին անգամ կազմի ներքին կողմի վրա պատկերված է գործող նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարը։

«Այս հատուկ անձնագիրն առանձնանում է յուրահատուկ դիզայնով և բարելավված պատկերներով կազմի դիմային, դարձային և ներքին հատվածների վրա: Այն ներառում է նույն առաջադեմ անվտանգության առանձնահատկությունները, որոնք ամերիկյան անձնագիրը դարձնում են աշխարհի ամենաապահով ճանապարհորդական և նույնականացման փաստաթուղթը: Պետդեպն այժմ ամբողջ երկրի ամերիկացիներին հնարավորություն է տալիս դիմել այս 250,000 հատուկ և պատմական անձնագրերից մեկի համար», – ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ։

Սկզբում այս փաստաթղթերը հասանելի էին միայն Վաշինգտոնում, սակայն հետագայում նախարարությունը ընդլայնեց ծրագիրը՝ կազմակերպելով հատուկ դիմումների օրեր երկրի տարածաշրջանային անձնագրային գործակալություններում, այդ թվում՝ Չիկագոյում, Դալասում, Դետրոյթում և Լոս Անջելեսում:

Հատուկ անձնագիր՝ Թրամփի պատկերով․ ի՞նչ են որոշել ԱՄՆ-ում