31/07/2026

EU – Armenia

Սա անպտուղ և փակուղային ճանապարհ է

Ալիկ Ալեքսանյանի դեմ բացառապես քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր դատարանը որոշում կայացրեց ևս երկու ամսով երկարաձգել նրա կալանքը։

Որոշումը հերթական անգամ փաստում է, որ քաղաքական հետապնդումներն ու ճնշման փորձերը շարունակում են մնալ այս իշխանության գործելաոճի անբաժանելի մասը։ Սակայն սա անպտուղ և փակուղային ճանապարհ է. նման որոշումներով հնարավոր չէ ձեռք բերել հեղինակություն, հասարակության վստահություն կամ ամրապնդել իշխանությունը։

Ընդհակառակը՝ յուրաքանչյուր նման քայլ ավելի ակնհայտ է դարձնում այն մարդկանց սկզբունքայնությունն ու նվիրումը, ովքեր պատրաստ են անձնական ազատության գնով պաշտպանել իրենց համոզմունքներն ու հայրենիքի շահերը։

Հայրենասեր ընկերոջս՝ Ալիկ Ալեքսանյանի պայքարն այսօր առավել քան երբևէ կարևոր է։ Նման փորձությունները չեն նսեմացնում նրա դերն ու հեղինակությունը, այլ ավելի են ընդգծում ուժեղ, սկզբունքային և պատասխանատու անհատների նշանակությունը մեր հասարակության կյանքում։

Վստահ ենք, որ ճշմարտությունն ու արդարությունը չեն կարող երկար ժամանակ կաշկանդված մնալ քաղաքական հաշվարկներով, իսկ Ալիկի կամքն ու պայքարը շարունակելու են ոգեշնչել բազմաթիվ մարդկանց։