Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ վրացական ընդդիմությունը «ամբողջությամբ փլուզվել է»։
«Ընդդիմությունն ամբողջությամբ քայքայվել է։ Եթե նախկինում այդ ընդդիմությունը դուր չէր գալիս վրաց ժողովրդին, ապա այժմ նրանք արդեն միմյանց էլ դուր չեն գալիս։ Նրանք միմյանց մեջ տեսան այն, ինչ վրաց ժողովուրդը վաղուց էր տեսնում նրանց մեջ։
Նրանք միմյանց մեջ ճանաչեցին հայրենիք չունեցող մարդկանց, այդ պատճառով այլևս միմյանց չեն ընդունում։ Սա ինչ-որ առումով անհեթեթ իրավիճակ է, բայց իրականում հենց այդպես է», — լրագրողներին ասել է Կոբախիձեն։


Բաց մի թողեք
Ֆրանսիան կարող է հայտնվել տնտեսական ճգնաժամի մեջ․ նախարար. Լուսանկար
Եգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա
Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում