Սոցհարցումները ցույց են տալիս, որ Ռուսաստանում, այսպես կոչված՝ երկարատեւ կամ քրոնիկ աղքատության մեջ է գտնվում հինգ միլիոն մարդ։ Նրանք հիմնականում աշխատունակ տարիքի մարդիկ են, որոնք ունեն ընտանիք, երեխաներ եւ հիմնականում բնակվում են փոքր քաղաքներում կամ գյուղերում։
Այս խմբի համար հատկանշական են սոցիալական անօգնականության զգացողությունը եւ համոզվածությունը, որ անհնար է փոխել սեփական դրությունը։ Ինչպես գրում են nezigar-ի վերլուծաբանները, իրական պատկերը, սակայն, կարող է որոշակիորեն տարբերվել իրական պատկերից՝ բացասական առումով։ Իշխանություններն իրենց համար խնդիր են դրել, որ մինչեւ 2030 թվականը աղքատությունը ՌԴ տարածքում դարձնեն յոթ տոկոս։ Հետագայում այդ ցուցանիշը պետք է լինի հինգ տոկոսից ցածր։ Դրան հնարավոր է հասնել հասցեական օգնությունների ծրագրերի ընդլայնմամբ։
Հնարավոր է նաեւ, որ փոփոխվի աղքատության սահմանման մեթոդաբանությունը։ 26 թվականից կենսապահովման նվազագույն շեմն ինդեքսավորվում է փաստացի սղաճի հաշվառմամբ եւ ոչ թե կանխատեսվող։ Սակայն դա չի նշանակում, թե պաշտոնական ինֆլյացիայի եւ «աղքատների ինֆլյացիայի» միջեւ անդունդը նվազում է։ Աղքատության աճին նպաստում են մի շարք գործոններ։ Առաջին հերթին՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, վառելիքային ապահովման հետ կապված խնդիրները, լոգիստիկայի թանկացումը, ներառյալ նաեւ՝ մարկետփլեյսների առաքումների ծառայության թանկացումը եւ այլն։
Իրականում, ռուսաստանցիների 17-20 տոկոսն է իրեն համարում աղքատ։ Այսպես կոչված, դեպրեսիվ ռեգիոններում՝ Իվանովոյի, Պսկովի, Նովգորոդի մարզերում, Զաբայկալյան երկրամասում եւ Հրեական ինքնավար մարզերում այն կարող է հասնել մինչեւ 40-50 տոկոսի։ Աղքատության ինքնընկալումը մարդիկ հիմնականում կատարում են կա՛մ սեփական կենսապահովման միջոցների, բարեկեցության մակարդակի գնահատմամբ, կա՛մ այլոց հետ համեմատությամբ:


Բաց մի թողեք
Վրաերթ Արմավիրում. տուժածը մահացել է. Լուսանկար
Ակտիվացել են բնակարանների վարձակալության վերաբերյալ խարդախությունները․ ինչ անել
Ողբերգական դեպք Կոտայքում, փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդի