Հյուսիսային Կորեան Ռուսաստանում տեղակայում է հրթիռային ստորաբաժանում՝ Ուկրաինայի վրա հրթիռներ արձակելու համար, հաղորդել է Reuters-ը։
Հյուսիսային Կորեան արդեն Ռուսաստան է ուղարկել 40 KN-23 և KN-24 հրթիռների նոր խմբաքանակ՝ անձնակազմի հետ միասին։
Հյուսիսային Կորեայի հրթիռային ստորաբաժանումը սկսել է տեղակայվել Ռուսաստանի արևմուտքում, և, հավանաբար, այն կհագեցվի 120 բալիստիկ հրթիռներով և վեց արձակիչ կայանքներով՝ Ուկրաինային հարվածելու համարշ Reuters-ին ասել է Ուկրաինայի ռազմական հետախուզության խոսնակ Անդրեյ Չերնյակը։
Հյուսիսկորեական հրթիռային ուժերի տեղակայումը կընդլայնի Մոսկվայի և Փհենյանի միջև արդեն իսկ լայնածավալ ռազմական համագործակցությունը։
Ռուսաստանը պլանավորում է մոտ 90 հյուսիսկորեացի զինվորներից բաղկացած հրթիռային ստորաբաժանում տեղակայել Ռուսաստանի արևմուտքում գտնվող Վորոնեժի մարզ՝ որպես 112-րդ հրթիռային բրիգադի մաս։
Հյուսիսային Կորեան արդեն Ռուսաստան է ուղարկել 40 KN-23 և KN-24 հրթիռների և անձնակազմի նոր խմբաքանակ, սակայն տեղակայման վերջնական կոնֆիգուրացիան և հրթիռների ընդհանուր քանակը կհամաձայնեցվեն հաջորդ ամիս կայանալիք բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ։
Չերնյակի խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ տեղակայումը կներառի 120 հյուսիսկորեական բալիստիկ հրթիռ և վեց արձակիչ։ Դեռևս պարզ չէ, թե հյուսիսկորեացիները ինչ դեր կխաղան ռուսական հրթիռային գործողություններում։
Ճապոնիան արագ զարգացնում է իր ռազմական ներուժը և հայտարարություններից անցնում գործնական քայլերի։ Դրա մասին են վկայում, մասնավորապես, Խաղաղ օվկիանոսում Aegis-ով հագեցած ականակիրից Tomahawk թևավոր հրթիռների փորձնական արձակումը և մայիսին ԱՄՆ-ի գլխավորած զորավարժություններին մասնակցությունը, հայտարարել է Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավար և երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույր Կիմ Յո Չժոնգը։
Նա ընդգծել է, որ Տոկիոն կարող է նաև քննարկել Խաղաղ օվկիանոսի կղզում արձակման կայաններ և հետախուզական անօդաչու թռչող սարքեր տեղակայելու, F-35A-ի համար թևավոր հրթիռներ գնելու և նավերի դեմ պայքարի հնարավորություններով անօդաչու սուզանավի ծրագրերը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը նշել է, որ Ճապոնիայի գործողությունները հակասում են Տոկիոյի նախկին դիրքորոշմանը։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը կանխել իր հարևանի ռազմական տերություն դառնալը։ «Մի արդյունավետ միջոց է Ճապոնիային հասկացնել, որ չափազանց ցանկությունները նրան ավելի մեծ վտանգի կենթարկեն», – զգուշացրել է քաղաքական գործիչը։
Ըստ պաշտոնյայի՝ ԿԺԴՀ զինված ուժերը և ռազմական ղեկավարությունը լրացուցիչ ռազմական ընտրություններ կկատարեն՝ ի պատասխան ընթացիկ փոփոխությունների։


Բաց մի թողեք
Ռուսաստանի և Եվրոպայի նախկին պաշտոնյաները գաղտնի հանդիպում են ունեցել Վիեննայում
ԵՄ-ն ռուսական ակտիվներից ստացել է ևս 1.4 միլիարդ եվրո և խոստացել տրամադրել Ուկրաինային
Մոսկվան իմաստ չի տեսնում՝ ՆԱՏՕ-ն դեմ է ՀԱՊԿ-ի հետ երկխոսությանը