Տուլայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստի տարածքում անօդաչու թռչող սարքի ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել։
Այս մասին հայտնել է նահանգապետ Դմիտրի Միլյաևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Ըստ նախնական տվյալների՝ զոհեր չկան, տուժել է մեկ մարդ, նրան այժմ բժշկական օգնություն է ցուցաբերվում»,- նշել է նա։
Միլյաևը նշել է, որ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նաև վնասվել են երկու բազմաբնակարան շենք և երկու արտադրական օբյեկտ:

Բաց մի թողեք
ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ է փոխանցում Կիևին Ռուսաստանի մասին
Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը
Թրամփը կարող է ավարտել Իրանի հետ հակամարտությունը առանց միջուկային համաձայնագրի․ WSJ