11/08/2026

EU – Armenia

ՔՊ վարչության նիստում քննարկվելու է Կոտայքի մարզպետի հարցը․ ով է թեկնածուն

«Բացառիկ տեղեկություններով՝ երեքշաբթի՝ օգոստոսի 11-ին, տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաև Կոտայքի մարզպետի հարցը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել և տեղափոխվել խորհրդարանական աշխատանքի, իսկ Կոտայքի մարզպետի պաշտոնի հիմնական թեկնածուն ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն է։

Ստեփանյանը նախկինում զբաղեցրել է նաև Հրազդանի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը։

Հենց նրա թեկնածությունն է քննարկվելու ՔՊ վարչության այսօրվա նիստում»։