Մոսկվայում 72 տարեկանում մահացել է խորհրդային հայտնի դերասանուհի եւ բալետի պարուհի Նատալյա Տրուբնիկովան։
Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Համաձայն հաղորդման, նախօրեին Տրուբնիկովան եւ հարեւանուհին զրուցել են, սակայն երեկոյան արդեն դերասանուհին հեռախոսազանգերին չի պատասխանել։ Դա էլ անհանգստացրել է հարեւանուհուն եւ նա գնացել է դերասանուհու բնակարան։
Այնտեղ էլ հայտնաբերել է Տրուբնիկովայի անշնչացած մարմինը՝ բազմոցին նստած։ Պարբերականը մանրամասնում է, որ Տրուբնիկովան տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ։


Բաց մի թողեք
Չեռնոգորիան Լատվիա չէ․ այսօր խաղում է Հայաստանի հավաքականը․ մանրամասներ
Ներու՞մ են Թաթային, թե՞ ոչ, իհարկե՝ ո՛չ
Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի դուստրը