ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, անդրադառնալով գերիների և պահվող անձանց վերադարձի գործընթացի վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին, նշել է, որ 6 տարի լռել է այդ թեմայի մասին, սակայն գործընթացի հետևողական ժխտումների պայմաններում այլևս դժվար է լռել։
Բաղդասարյանի խոսքով՝ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքներն սկսվել են դեռևս 2020 թվականի պատերազմի օրերից և շարունակվել դրան հաջորդած շրջանում։ Նա հիշատակել է Խծաբերդի և Հին Թաղերի դեպքերը՝ ընդգծելով, որ դրանցից ժամեր անց ինքը և իր ֆրակցիայի մեկ այլ գործընկեր մեկնել են Արցախ և օրեր շարունակ զբաղվել այդ գործընթացներով:
«Գործընթացը եղել է ծանր, ցավոտ։ Այդ մասին այս ամբիոնը երբեք չի օգտագործվել, որովհետև այդ մասին բարձրաձայն կամ կիսաձայն չեն խոսում։ Այդ մասին լռում են ու գործ են անում»,- ասել է պատգամավորը։
Նա ընդգծել է, որ այդ առաքելությունն իշխանությունը ստանձնել է ամենօրյա ռեժիմով, իսկ միջազգային հանդիպումների ընթացքում անձամբ է տեսել, թե գերիների վերադարձի հարցն ինչ տեղ է ունեցել իշխանության օրակարգում։
Բաղդասարյանը ընդդիմության ներկայացուցիչներին հորդորել է խոսել նաև վերադարձած գերիների հարազատների հետ, մասնավորապես Շիրակում և նրանցից լսել, թե ինչ ճանապարհ է անցել վերադարձի գործընթացը:
«Հիմա եկել եք այս ամբիոնից խոսո՞ւմ եք»,- եզրափակել է Բաղդասարյաննը՝ ընդգծելով, որ այս հարցում գնահատականները պետք է հիմնված լինեն ոչ միայն հրապարակային հայտարարությունների, այլև տարիների ընթացքում իրականացված աշխատանքի վրա։

Բաց մի թողեք
Ո՞վ է երես տալիս առանց վարորդական վկայականի երթևեկող վարորդներին
Դեռ չենք հայտնաբերել նորածնին թողած անձին. ՀՀ ոստիկանապետ
Գյումրի այցելած Խուդաթյանի հետ քաղաքապետի պաշտոնակատարը չի հանդիպել. Լուսանկար