Այսօր Աննա Հակոբյանը Քրեական օրենսգիրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչելու գործընթացի քննարկմանը հրավիրել էր մասնակցելու նաև ընդդիմադիր կին պատգամավորներին։
Հակոբյանն իր առաջարկը քննարկելու համար հանդիպման էր հրավիրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին։
Մենք տեղեկացանք, որ Նարեկ Կարապետյանը քաղաքակիրթ ձեւով մերժել է հանդիպման առաջարկը, Աննա Գրիգորյանը դեռ չի պատասխանել, բայց ամենայն հավանականությամբ նա էլ կմերժի:
Մեր զանգերին «Հայաստան» խմբակցության ղեկավարը չպատասխանեց, իսկ խմբակցության անդամները հայտարարեցին, թե պատասխան ունեն, բայց կոմպետենտ չեն` իրենք հայտարարել այդ մասին:
Մի բան պարզ է, «նոր» խորհրդարանական ընդդիմության հետ լրագրողների հարաբերությունները շատ են բարդացել` հեռախոսազանգերին պատասխանելը, մանավանդ` հոդաբաշխ պատասխան ստանալը գրեթե անհնարին է դարձել:

Բաց մի թողեք
Արեգնազ Մանուկյանին թույլատրվել է տեսակցել դստեր հետ. Լուսանկար
Ինչ նվեր է ստացել Ջեքի Չանը՝ Բաքվում. Լուսանկար
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել