20/08/2026

EU – Armenia

Կառավարության դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը ապտակել է ոստիկանին. նա ձերբակալվել է

«Քաղաքացին հարվածել է ոստիկանին, ինչը հստակ երևում է նաև ԶԼՄ-ների հրապարակած տեսանյութերում։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին»,- հայտնեցին ոստիկանությունից։

Հիշեցնենք՝ այսօր Երևանի Վարդաշենի հանրակացարանի 68ա և 66/1 շենքերի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 20-ին, բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց։

Բնակիչների հիմնական պահանջը կապված է շենքերի վթարային վիճակի հետ։ Նրանք իշխանություններից պահանջում են անհապաղ կազմակերպել իրենց տարհանումը՝ հաշվի առնելով շենքերի բնակության համար վտանգավոր վիճակը։

Ակցիայի ընթացքում նաև քաշքշուկ ու ծեծկռտուք է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների ու ոստիկանության ներկայացուցիչների միջև։ Կա նաև բերման ենթարկված։