Ժողովուրդը սա է ուզում, ժողովուրդը նա է ուզում, ժողովուրդը դժգոհ է դատարաններից, ժողովուրդն ուզում է, որ գնանք դեպի Եվրոպա, ժողովրդի պետությունը բերաններիդ ա իջնելու, ժողովուրդը պահանջում է կործանել «եռագլուխ մաֆիային». սրանք պատառիկներ են ժողովրդի թեմայով Նիկոլ Փաշինյանի «ասույթներից»:
Հրապարակ թերթը գրել է․ Թողնենք մի կողմ, որ աշխարհի բոլոր բռնապետներն են ժողովրդի անունից խոսել եւ «ժողովուրդ» բառի տակ թաքնվել:
«Ժողովուրդ»-ը ոչ չափելի, անհստակ, անորոշ հասկացություն է` հատուկ դեմագոգների համար ստեղծված: Բայց անգամ եթե մենք փոքր պետություն ենք, եւ երկուսուկես միլիոն մարդու կարծիքն իմանալն առանձնապես բարդ չէ` ո՞վ է այդ կարծիքն ուսումնասիրել ու դասակարգել: 2020-21 թվականներին ամբողջ ժողովուրդը, գոնե բոլոր հայտնի ինստիտուտներն իր հրաժարականն էին պահանջում, հրաժարական չտվեց` խաբեց, ժամանակ շահեց, խոստումներով կերակրեց, ֆռռացրեց, տարավ ընտրությունների, մանիպուլյացիաներով ու մարդկանց վախերի վրա խաղալով քվեներ կորզեց, որ մնա իշխանության: Իսկ 26-ին արդեն շատ էր հմտացել` խաբելու, վախեցնելու, կեղծելու բոլոր ձեւերն արդեն գիտեր, նորից հաղթանակ նկարեց ու կառավարություն կազմեց:
Բայց նույնիսկ 70-80 տոկոս քվե ստացած իշխանությունը չի կարող ասել` ինձ մանդատ են տվել, ինչ ուզեմ` կանեմ, ինչքան ուզեմ` օրենք կխախտեմ: Չի կարող կառավարության ղեկին հայտնված մարդն ասել` դատելու եմ, նստացնելու եմ, կզացնելու եմ, քանի որ ընտրություններում հաղթել եմ:
Հաղթողներն էլ են ենթարկվում օրենքին, գրված ու անգամ չգրված կանոններին: Ընտրություններում հաղթած մարդիկ անգամ բանտ են նստում, դատարանի առաջ կանգնում, նրանք անձեռնմխելի չեն, անկառավարելի ու անպատժելի չեն, նույնիսկ եթե հասարակության մեծ մասն ուզում է, որ այդպիսին լինեն:

Բաց մի թողեք
Զանգում-պահանջում է խզել կապերն Իրանի հետ. ի՞նչ անի Հայաստանը, եթե իրեն դիմեն
Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ…
Լսե՞լ եք, մի ադրբեջանցի պաշտոնյա Արծվաշեն ասի, ասում են` Բաշքենդ