27/08/2026

EU – Armenia

Մարդու փորը ինչքան պիտի ցավի, որ նման խոսույթը չկանգնեցնի. Տեսանյութ

ԱԺ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ 2015 թվականին տեղի ունեցած ելույթներից մեկին, սկսեց նմանակել նրան։

Ղազարյանը փորձում էր ձայնը նմանեցնել Փաշինյանի ձայնին, շարժումներով նույնպես ուզում էր նմանվել։ Ելույթի ավարտից հետո դահլիճից կարծիք հնչեց, որ դա Ղազարյանի մոտ այդքան էլ լավ չի ստացվում։

Ազգային ժողովում ելույթի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի և ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև կարճ բանավեճ տեղի ունեցավ։

Ղազարյանը ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի մասին խոսելիս նրան անվանեց «Լուլու»։ Դրան անմիջապես արձագանքեց Ռուբինյանը՝ պատգամավորին նախազգուշացնելով, որ Բադալյանին նման կերպ դիմելու համար անհրաժեշտ է համապատասխան մտերմություն։

ԱԺ նախագահը նշեց, որ Բադալյանի հետ Ղազարյանի հարաբերությունները, իր կարծիքով, այնպիսին չեն, որ վերջինս նրան խորհրդարանում այդ անունով ներկայացնի։ Ռուբինյանը նաև ընդգծեց, որ պատգամավորին ինքը կամ մյուսները «Էդո» անունով չեն դիմում և կոչ արեց ելույթի ընթացքում նման բառամթերք չօգտագործել։

Ղազարյանն իր հերթին առարկեց՝ հայտարարելով, որ Ռուբինյանի դիտողությունն անհիմն էր։ Նրա խոսքով՝ «Լուլու»-ն Բադալյանի ստեղծագործական գործունեության հետ կապված հանրահայտ անվանում է։

Ռուբինյանը հակադարձեց, որ խորհրդարանը տվյալ պահին Բադալյանի ստեղծագործական գործունեության շրջանակում չէ։

Էդգար Ղազարյանը ԱԺ ամբիոնից հարց բարձրացրեց, որ մինչև այսօր դեռ ոչ մեկ չգիտի՝ Ստամբուլում Թուրքիայի նախագահ Էրդողանին հանդիպելուց անմիջապես հետո ու Վաշինգտոն գնալուց առաջ, Էմիրություններում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ 5 ժամանոց ինչ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պնդեց, որ հայ որևէ պաշտոնյա այդ հանդիպմանը չի մասնակցել։ Տեղից ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը արձագանքեց, որ ինքը մասնակցել է այդ հանդիպմանը։

«Դուք չեք մասնակցել։ Հայ որևէ պաշտոնյա չի մասնակցել։ Դուք ընդլայնված կազմով հանդիպմանն եք մասնակցել։ Ու Դուք սկի չգիտեք, թե ինչին եք մասնակցել։ Ձեր գործունեության մասին, նույնիսկ, իմ տեղեկացվածությունն ավելի շատ է»,- հակադարձել է Ղազարյանը։