Ես հիմա չէի ցանկանա Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները մեկնաբանել, այնտեղ շատ բարդ գործընթացներ են։ Օգոստոսի 26-ին լրագրողների հետ հերթական ճեպազրույցին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա միայն հույս է հայտնել, որ «ամեն ինչ, որ տեղի է ունենում, կընթանա օրենքին խիստ համապատասխան, եւ քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները կհարգվեն»։
Այդ մակարդակի ճեպազրույցում կամ մամուլի ասուլիսում ոչ միայն պատահական հարցեր չեն հնչում, այլև ամբողջ «երկխոսությունը» կառուցվում է պաշտոնական քաղաքականության համատեքստում։ Պեսկովին հարցրել են ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի, ռուս-ուկրաինական պատերազմի և Հայաստանի «ներքաղաքական իրադարձությունների» վերաբերյալ ՌԴ նախագահի տեսակետի մասին։
Կարելի է և, երևի, պետք է հասկանալ, որ պաշտոնական Մոսկվան Հայաստանի «ներքաղաքական գործընթացները» դիտարկում է աշխարհաքաղաքական շատ ավելի լայն «լանդշաֆտում», քան Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությունն է ներկայացնում կամ, գուցե, նույնիսկ ընկալում։ Պեսկովը, թերևս առաջին անգամ, բաց խոսել է Կիևի «վարչախմբի ներսից կազմաքանդվելու, դիմակայունունակությունը կորցնելու» մասին։
Վարչապետ Փաշինյանը ԱԺ ամբիոնից բացահայտել է, որ ընդդիմության նպատակը Հայաստանում ՀԱՊԿ «խաղաղապահ ուժերի տեղակայումն» է։ Հարկ է ընդգծել, որ օգոստոսի 25-ին Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Մանտուրովին։
Հաջորդ օրը Բելառուսի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վոլֆովիչը հայտարարել է, որ զորքերի պատրաստականության ստուգման շրջանակներում «բրիգադներից մեկը մշտական տեղակայման վայրից կհեռա և կկատարի մի քանի առաջադրանքներ՝ ինչպես կորոշի Զինված ուժերի ղեկավարությունը, Գլխավոր շտաբը»։

Բաց մի թողեք
Իսկ ժողովրդին հարցրե՞լ ես, Նիկոլ
«Վերջին պահին բերել եք ԱԺ՝ արտահերթով». Մանուկյանը՝ փոխնախարարին
Արցախի կորստի նյութական արժեքը հաշվարկվել է մոտ 100 միլիարդ դոլար