Նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը, որը Տավուշում, եղբոր անունով ապօրինաբար սեփականացված հողատարածքում հանգստյան գոտի է կառուցում, հույսը չի կտրել, որ կվերադառնա պետական աշխատանքի:
«Հրապարակ» թերթը գրում է. Ի դեպ, Դիլիջան ազգային պարկի տարածքից տրամադրված այդ հողամասի հետ կապված՝ դատախազությունը գրություն էր ուղարկել համայնքապետարանին, որ դիմեն դատարան` հետ վերցնեն համայնքային հողը: Կրկին պետական համակարգ վերադառնալու համար էլ Վահե Ղազարյանը պաշտոնաթողությունից հետո լռել է` ոչ մի քննադատական խոսք չի ասել, ընտրությունների ժամանակ աշխատել է ՔՊ-ի համար, ցանկացած առիթով Փաշինյանին հրավիրում է ուտել-խմելու:
Որոշ ժամանակ առաջ Իջեւանում խոսում էին, որ նա ուզում է ԱԱԾ տնօրեն նշանակվել, իսկ հիմա` քանի որ պաշտպանության նախարարի հրաժարականի թեման է շրջանառվում, եւ հայտնի է, որ Սուրեն Պապիկյանին Փաշինյանը ձեռք չի տալիս, ըստ էության, մի պատճառով` հարմար թեկնածու չի գտնում, ուստի Ղազարյանը սկսել է ակտիվորեն «աշխատել» այս ուղղությամբ:
Մեր աղբյուրի խոսքով` նա այժմ փորձում է Փաշինյանի հետ բանակցել, որ պաշտպանության նախարարի պաշտոնի հարցում ընտրությունն իր վրա կանգ առնի: Վերջերս որդու բանակի խնջույքին էլ Փաշինյանին հրավիրել էր այդ հեռահար նպատակով:

Բաց մի թողեք
Կոռնիձորի վարչական ղեկավարը փորձում է հերքել իր խոսքերը․ Ձայնագրություն. Aravot.am
102-րդ ռազմաբազան մեզ պե՞տք է արդյոք. . տարածք ու հայրենի՞ք, թե՞ պետություն ու ինքնիշխանություն. ՀԺ
«Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է»․ Կոռնիձորի վարչական ղեկավար