Նիկոլ Փաշինյանը, որ այդպես լացակումած ձայնով ասում է՝ «բա ինչո՞ւ ես միլիոնատեր չեմ», ու միաժամանակ քրեական հետապնդումներով, ձերբակալություններով սպառնում է նախկին նախագահներին, մի պարզ բան եմ ուզում հիշեցնել։
Հրապարակ թերթը գրել է․ Ես երեք նախագահների օրոք էլ աշխատել եմ ու փաստ եմ արձանագրում։
Երբ Լևոն Տեր-Պետրոսյանն էր իշխանության, ոչ ոք չէր ասում՝ բա ինչո՞ւ դու միլիոնատեր ես։
Երբ Ռոբերտ Քոչարյանն էր իշխանության, էլի ոչ ոք չէր ասում՝ բա ինչո՞ւ դու միլիոնատեր ես։
Երբ Սերժ Սարգսյանն էր իշխանության, կրկին ոչ ոք չէր ասում՝ բա ինչո՞ւ դու միլիոնատեր ես։
Բայց հենց Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ իշխանությունից, սկսեցին հարցնել՝ բա ինչո՞ւ դու միլիոնատեր ես։
Ռոբերտ Քոչարյանը հեռացավ՝ նոր հարցրին՝ բա ինչո՞ւ դու միլիոնատեր ես։
Սերժ Սարգսյանը հեռացավ՝ նորից նույն հարցը՝ բա դու ինչո՞ւ միլիոնատեր ես։
Հիմա Նիկոլ Փաշինյանն է իշխանության ու ինքն է հարցնում՝ «բա ինչո՞ւ ես միլիոնատեր չեմ»։
Փաստերի տրամաբանությամբ ասեմ՝ միլիոնատեր չեք, որովհետև դեռ իշխանության եք։ Այ, երբ իշխանության չլինեք, երբ աթոռ չունենաք, ժողովուրդը ձեզ էլ է նույն հարցը տալու։ Ու եթե ձեզ թվում է, թե այդ հարցը հիմա գաղտնի անկյուններում չի հնչում, չարաչար սխալվում եք։ Եթե ձեզ թվում է, որ երբ ասում եք՝ «ինչո՞ւ ես միլիոնատեր չեմ», մարդիկ հավատում են ու հարցը փակվում է, նորից սխալվում եք։
Կխոսենք իշխանափոխությունից հետո։
Ու ես մի բան էլ փաստերի հիման վրա արձանագրեմ․ ձեզ, հնարավոր է, ոչ թե միլիոնատեր, այլ միլիարդատեր ասեն։ Մարդիկ լռում են, որովհետև ձերբակալում եք խոսողներին։ Ուրիշ բաներ էլ կասեն։ Այնպիսի բաներ, որոնք երեք նախագահներին չեն ասում։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ չափանիշները, այդ բառապաշարը, այդ կասկածների քաղաքական մշակույթը դուք եք դրել շրջանառության մեջ։
Դուք եք այդ հարցը բարձրացրել՝ «բա ո՞նց եղավ», «բա որտեղի՞ց», «բա ինչո՞ւ», «բա ինչպե՞ս», «Բա ինչու՞ ոչ ես»։ Այդ հարցերը ձեր դուռն էլ են հասնելու։ Ու դրա համար, պատրաստ եղեք։
Դրա հիմքը դուք եք դրել։ Իսկ թե ինչի համար՝ դա, երևի, ինքներդ ավելի լավ գիտեք։ Իսկ մենք տեսնում ենք, որ դրանից մեր պետությունը խոցելի է դառնում աշխարհի առաջ։ Ամենամեղմ բնորոշումն եմ տալիս։

Բաց մի թողեք
Փաշինյանը վաբանկ է գնում․․․
Զանգում-պահանջում է խզել կապերն Իրանի հետ. ի՞նչ անի Հայաստանը, եթե իրեն դիմեն
Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ…